211652_close_icon
views-count11921 դիտում article-date 20:45 09-12-2014

Ավտովթար Երևանում, բախվել են «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ»-ի օպերատորի և խորհրդի նախագահի BMW-ն ու Jeep-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 8-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 32 հասցեի դիմաց բախվել են՝ Երևանի բնակիչներ, 21-ամյա Էդիկ Մինասյանի վարած BMW մակնիշի 10 ТP 077 համարանիշի և 33-ամյա Վարդան Վարդանյանի վարած Jeep մակնիշի 004 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով BMW-ի վարորդ Է. Մինասյանը և Jeep-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 16-ամյա Կառլեն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենոտրոն, որտեղ ստացել են ամբուլատոր բուժօգնություն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ BMW-ի վարորդ Է. Մինասյանը աշխատում է «ՍԵՔՅՈՒՐԻԹԻ ԴՐԻՄ» ՍՊԸ-ում, Jeep-ի վարորդ Վ. Վարդանյանը աշխատում է «ՎԱՐԳՈՍ» բաց բաժնետիրական ընկերությունում ՝ որպես խորհրդի նախագահ, իսկ վիրավոր Կ. Մանուկյանը սովորում է Ագրարային համալսարանի հենակետային վարժարանի 12-րդ դասարանում: Նախնական տվյալներով BMW մակնիշի մեքենային պատճառված նյութական վնասը կազմում է շուրջ 400.000 ՀՀ դրամ, իսկ JEEP մակնիշի մեքենայինը՝ 350.000 ՀՀ դրամ, որոնք [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]ապահովագրություն ունենալու դեպքում կփոխհատուցվեին ապահովագրական ընկերության կողմից: Ընդ որում, BMW մակնիշի մեքենայի [url=http://reso.am/arm/152/free.html]ԿԱՍԿՈ [/url]պայմանագրի տարեկան արժեքը կկազմեր ընդամենը 55.000 ՀՀ դրամ, իսկ JEEP մակնիշի մեքենայինը՝ 80.000 ՀՀ դրամ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր