211652_close_icon
views-count1920 դիտում article-date 13:52 31-03-2019

Հյուսիսային Կորեան վերսկսել է իր միջուկային ծրագիրը, ահազանգում են Սեուլից

Հյուսիսային Կորեան վերականգնում է նախկինում ապասարքավորված հրթիռների տարածքը եւ շարունակում ուրանի հարստացման աշխատանքները։ Դրա մասին հայտնում են Հարավային Կորեայի խորհրդարանականները՝ հղում կատարելով երկրի հատուկ ծառայությունների տեղեկությանը, գրում է[url=https://www.amerikayidzayn.com/a/4854021.html] Ամերիկայի Ձայնը[/url]: Հյուսիսային Կորեան աստիճանաբար վերակառուցում է իր միջուկային եւ հրթիռային ծրագրերը, ասում են Սեուլում օրենսդիրները: Նրանք վկայակոչում են հետախուզության տվյալները: Խորհրդարանականների խոսքերով, Փհենյանը ավարտում է Սոքե բնակավայրիմոտ հրթիռային համալիրի կառուցման աշխատանքները, որը անցյալ ամառ մասնակիորեն ապամոնտաժվել էր ապամիջուկայնացման գործընթացի շրջանակում: Ինչպես նշում են Հարավային Կորեայի քաղաքական գործիչները, Հյուսիսային Կորեան կարող է նախապատրաստվել նոր հրթիռային սադրանքների և այսպիսով իր դժգոհությունը հայտնելՄիացյալ Նահանգների հետ բանակցային փակուղային գործընթացից: Բացի այդ, օրենսդիրների տրամադրած տվյալների համաձայն, Փհենյանի միջուկային ծրագիրը մնում է մասամբ ակտիվ: « 5 մեգավատանոց ատոմային ռեակտորը Յոնբենեում դադարեցրել էր իր աշխատանքը անցյալ տարվա վերջին, եւ դրա վերամշակման օբյեկտներում ակտիվության որևէ նշաններ չկան, սակայն ուրանի հարստացման ցենտրիֆուգները աշխատում են»,- ասում է խորհրդարանի անդամ Կիմ Մին Քինը։ Փետրվարի վերջին տեղի ունեցավ Հյուսիսային Կորեայի եւ ԱՄՆ-ի ղեկավարների երկրորդ գագաթնաժողովը, որն ավարտվեց առանց վերջնական համաձայնագրի ստորագրման: Անհամաձայնության հիմքում էր այն, որ Փհենյանը պատրաստ չէր լրացուցիչ սահմանափակումներ կիրառել իր միջուկային ծրագրի նկատմամբ, իսկ Վաշինգտոնը՝ մեղմացնել տնտեսական եւ քաղաքական պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր