Հյուսիսային Կորեան պատրաստվում է վերագործարկել Յոնբենի միջուկային ռեակտորը
ԱՄՆ-ի Ջոնբս Հոփքինսի անվան համալսարանի փորձագետները հայտարարել են, որ Հյուսիսային Կորեան, ամենայն հավանականությամբ, պատրաստ է վերագործարկելու Յոնբենում գտնվող միջուկային ռեակտորը: Փորձագետների խոսքով՝ յադ մասին վկայում են արբանյակից արված լուսանկարները:
Վերջիններս եկել են այդ ենթադրության, երբ լուսանկարներից մեկում նկատել են ռեակտորից դուրս եկով գոլորշին:
Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի իշխանությունները ԱՄՆ-ին առաջարկել էին հրաժարվել ամերիկյան-հարավկորեական զորավարժություններից, որի դիմաց Հյուսիսային Կորեան կհետաձգեր միջուկային փորձարկումները: