Փհենյանը Սեուլից գողացել է բալիստիկ հրթիռային գործարկման տեխնոլոգիան. ԶԼՄ-ներ
Հյուսիսային Կորեայի հետախուզությունը կոտրել է Հրվ. Կորեայի սպառազինություններ արտադրող ընկերություններից մեկի սերվերը և գողացել ստորջրյա նավերից բալիստիկ հրթիռներ արձակելու տեխնոլոգիան։ Այդ մասին այսօր հայտնել է սեուլյան թերթերից մեկը՝ վկայակոչելով երկրի ԶՈւ-ում իր աղբյուրին։
Թերթի տվյալներով՝ գողացեն են նաև, այսպես կոչված, «սառը ստարտ»-ի տեխնոլոգիան, երբ հրթիռն արձակվում է ստորջրյա նավից՝ ճնշված գազի միջոցով։
Նշվում է, որ Փհենյանը ավելի վաղ նման տարբերակով բալիստիկ հրթիռների փորձարկումներ կատարել է։ Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը ոչ հերքել և ոչ էլ հաստատել է դեպքը։
«Մենք չենք մեկնաբանում այն, ինչը մեծ նշանակություն ունի անվտանգության տեսանկյունից»,-ասել է նա։