211652_close_icon
views-count919 դիտում article-date 17:29 06-12-2014

Խաղակոշիկը, որով Գյոտցեն հաղթական գոլ խփեց ԱԱ-2014-ի եզրափակիչում, վաճառվել է 2 մլն եվրոյով

Խաղակոշիկը, որով Գյոտցեն 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում գրավեց Արգենտինայի հավաքականի դարպասը, վաճառվել է 2 մլն եվրոյով, հայտնում է Bild-ը: Հիշեցնենք, որ բարեգործական ակցիայի նպատակով Գյոտցեն աճուրդի էր հանել իր խաղակոշիկը: Վաճառքից ստացված ամբողջ հասույթը փոխանցվել է Ein Herz für Kinder բարեգործական ֆոնդի հաշվին, որը օգնում է ծանր հիվանդություններ ունեցող երեխաներին: «Սա անբացատրելի է: Ես նույնիսկ չէի էլ կարող երազել դրա մասին: Երկու միլիոնը մեծ թիվ է»,- ասել Գյոտցեն: Հիշեցնենք, որ 2014 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում Մարիո Գյոտցեն փոխարինման դուրս եկավ խաղի 88-րդ րոպեին, իսկ 113-րդ րոպեին դարձավ խաղի միակ և հաղթանակ գոլի հեղինակը: [img]http://img.championat.com/i/news/54/84/1417865484_b_za-butsu-kotoroj-gjotce-zabil-pobednyj-gol-na-chm-2014-vyruchili-2-mln.jpg[/img]

Նմանատիպ նյութեր