Իսպանիայի առաջնություն. Մեսին հիվանդանոցից եկավ և խփեց հաղթական գոլը «Ատլետիկոյին». տեսանյութ
Իսպանիայի առաջնության 3-րդ տուրի կենտրոնական խաղում Մադրիդի «Ատլետիկոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»:
Հիմնական իրադարձությունները ծավալվեցին 2-րդ խաղակեսում: Նախ, Ֆերնանդո Տորեսը «Ատլետիկոյին» առաջ մղեց, այնուհետև Նեյմարը տուգանային գերազանց հարվածով հավասարեցրեց հաշիվը:
Իսկ կատալոնացիների հաղթական գնդակը խփեց Լիոնել Մեսին, որը միայն 2-րդ խաղակեսի 60-րդ րոպեին դաշտ մտավ: Հիշեցնենք, որ Մեսին երկրորդ զավակն էր ունեցել, որի պատճառով բաց էր թողել թիմի վերջին մարզումները և հիմնականում հիվանդանոցում էր՝ կնոջ կողքին: Սակայն կարևոր պահին նա իր խոսքը ասաց` գոլը նվիրելով նորածին երեխային:
Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Իսպանիայի առաջնություն, երրորդ տուր
«Ատլետիկո» - «Բարսելոնա»՝ 1:2
Ֆերնանդո Տորես, 51 – Նեյմար, 55, Լիոնել Մեսի, 77