36032 դիտում
10:55 28-03-2019
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ 46-ամյա վարորդը КамАЗ-ով բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ, մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Շիրակի մարզի Զորակապ գյուղի բնակիչ 46-ամյա Մանվել Հակոբյանը իր վարած КамАЗ մակնիշի 627 AG 61 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 102 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարերին և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մարալիկի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատարաստվում։
Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+