211652_close_icon
views-count78128 դիտում article-date 10:50 31-07-2023

Խոշոր ավտովթար Երևանում․ 32-ամյա վարորդը հետախուզման մեջ գտնվող Mercedes-ով Փարաքարի ճանապարհին բախվել է բետոնե եզրաքարերին և կողաշրջվել․ վարորդի ոտքը կտրվել է․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի է ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Էրիկ Բ․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է ճանապարհի բետոնե եզրաքարերին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Է․ Բադալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած հրշեջ-փրկարարները։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի և ՊԾ Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Ա․ Թովմասյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության կողմից եղել է հետախուզման մեջ։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի հետևանքով վարորդի ոտքը կտրվել է։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+

Նմանատիպ նյութեր