Կուրտուան՝ Ռուսաստանից բաց թողած անհեթեթ գոլի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է իր սխալը Եվրո-2020-ի որակավորման փուլում՝ Ռուսաստանի հետ խաղում (1:3), որից հետո Դենիս Չերիշևը հավասարեցրեց հաշիվը:
«Չեմ կարծում, որ իմ կարիերայի ընթացքում սխալներ շատ եմ թույլ տվել: Իհարկե, երբ սխալվում ես, միևնույն է, հույս ունես հաղթանակ տանել:
Եվ ես գոհ եմ, թե ինչպես խաղացի հետ և սառնասրտություն պահպանեցի: Ես գնդակը չեմ հեռացնում ուր պատահի: Ի դեպ, 11 մետրանոցը նշանակվեց այն բանից հետո, երբ ես կարճ փոխանցումով սկսեցի գրոհը:
Այդ դրվագում ես ցանկանում էի փոխանցում կատարել Ալդերվեյրելդին, սակայն չստացվեց, սկսեցի մի փոքր վարանել և Ձյուբան էլ ինձ թեթևակի հրեց: Դա սխալ չէր սակայն այն ինձ մի փոքր հունից հանեց:
Ցավալի է, որ բաց թողեցինք, սակայն նման բան դարպասապահների հետ երբեմն պատահում է», ասել է Կուրտուան:



