Հաջորդ մրցաշրջանը Կուրտուան կսկսի «Չելսի»-ի կազմում
Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, նոր մրցաշրջանը կսկսի լոնդոնյան ակումբի կազմում: «Չելսի»-ն մտադիր չէ բելգիացի խաղացողին տրանսֆերի հանել կամ վարձակալական հիմունքներով զիջել մեկ այլ ակումբի:
Ֆուտբոլիստի հետագա ճակատագիրը հայտնի կդառնա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղից հետո, որտեղ մայիսի 24-ին միմյանց հետ կհանդիպեն «Ատլետիկո»-ն և «Ռեալ»-ը: