211652_close_icon
views-count1727 դիտում article-date 13:48 10-03-2014

Կուրտուան մտադիր է իր կարիերան շարունակել «Ռեալ»-ում

Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո մտադիր է հեռանալ իր ներկայիս ակումբից, հայտնում են իսպանական լրատվամիջոցները: Նշվում է, որ Կուրտուան «Ատլետիկո»-ի ղեկավարությանը տեղեկացրել է, որ ցանկանում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Հավելենք, որ Բելգիայի հավաքականի դարպասպահի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Չելսի»-ին, և «Ատլետիկո»-ի գույները բելգիացի դարպասապահը պաշտպանում է վարձակալական հիմունքներով: Վերջերս «Ատլետիկո»-ն Կուրտուայի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար առաջարկ էր կատարել «Չելսի»-ին, սակայն այն մերժվել էր անգլիական ակումբի կողմից: Այդ իրավիճակից մտադիր է օգտվել «Ռեալ»-ը և ձեռք բերել տաղադնավոր դարպասապահին: Կուրտուայի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը:

Նմանատիպ նյութեր