Տիբո Կուրտուան բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը
«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան բաց կթողնի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղը` Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում:
Ըստ HLN կայքի, բելգիացի դարպասապահը «Չելսիի» վերջին մարզման ժամանակ ոտնաթաթի վնասվածք է ստացել: Նրա ապաքինման ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:
Նշենք, որ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին: