Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց նախաձեռնությանը. Աստանան կվերանվանվի Նուրսուլթան
Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են Սահմանադրության ուղղումները երկրի մայրաքաղաքն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին վերանվանելու մասին։
Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը։
«Ընդունվել է պատմական որոշում»,-ասել է Ղազախստանի խորհրդարանի ստորին պալատի՝ մաժիլիսի խոսնակ Նուռլան Նիգմատուլինը՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:
[url=https://shamshyan.com/hy/article/2019/03/20/1120200/]Հիշեցնենք[/url], որ նախաձեռնությամբ հեղինակը պետության նոր ղեկավար Քասըմ-Ժոմարտ Տոկաևն է: Մարտի 20-ի առավոտյան կայացել է Տոկաևի երդմնատվության արարողությունը, որի ժամանակ վերջինս խոստացել է շարունակել Նազարբաևի քաղաքականությունը, միաժամանակ առաջարկել է Աստանան վերանվանել Նուրսուլթան: