4388 դիտում
16:03 20-10-2018
Մակեդոնիայի խորհրդարանը հավանություն տվեց երկիրը վերանվանելու սահմանադրական փոփոխություններին
Մակեդոնիայի խորհրդարանը կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին, որոնք հաստատում են երկրի նոր՝ Հյուսիսային Մակեդոնիա անվանումը: Այժմ սահմանադրական փոփոխությունների մասին օրինագիծը սպասում է անվանափոխության ընդդիմախոս՝ երկրի նախագահ Գյորգե Իվանովի ստորագրությանը: Հաղորդում է [url=https://www.theguardian.com/world/2018/oct/20/welcome-to-north-macedonia-parliament-votes-for-name-change]The Guardian[/url]-ը։
«Այսօր երկրի համար պատմական օր է», - ասել է վարչապետ Զորան Զաևը,- «Մակեդոնիան եվրոպական ընտանիքի մաս կկազմի և կկատարվեն ավելի լավ երկիր, ավելի լավ կյանք ունենալու մեր երազանքներն ու տեսլականը»:
Երկրի անվանումը փոխելը հարևան Հունաստանի պահանջն է, որը պնդում է, որ Մակեդոնիան Հունաստանի հյուսիսում գտնվող պատմական շրջանի անունն է: Վիճահարույց այս հարցի պատճառով Աթենքը արգելափակում էր Մակեդոնիայի անդամակցությունը Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին:
Տասնամյակներ շարունակված տարաձայնություններից հետո՝ այս տարվա ամռանը, պաշտոնական Աթենքն ու Սկոպյեն փաստաթուղթ էին ստորագրել, որով առաջարկվում էր Մակեդոնիան վերանվանել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն:
Նմանատիպ նյութեր
1864 դիտում
23:10 03-05-2019
Արցախի խորհրդարանը հավանություն է տվել պետական բյուջեում առաջարկվող փոփոխություններին
1126 դիտում
14:31 03-02-2021
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ հավանություն տվեց Դատական օրենսգրքում սկանդալային փոփոխություններին
1558 դիտում
15:40 20-03-2019
Ղազախստանի խորհրդարանը հավանություն տվեց նախաձեռնությանը. Աստանան կվերանվանվի Նուրսուլթան
Այս բաժնից
784 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով
1123 դիտում
18:43 26-12-2024
Գնդապետ Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
784 դիտում
18:29 26-12-2024
ՆԳ նախարարը մասնակցել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատան սաների Ամանորի միջոցառմանը