Մաուրիսիո Պոչետինո. Մեսին հանճար է ու աշխարհի լավագույն ֆուտբոլիստը
Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի խաղին:
««Բարսելոնան» շատ բարձր մակարդակի հրաշալի խաղացողներ ունի, էլ չենք խոսում Մեսիի մասին, որը հանճար է և աշխարհի լավագույն ֆուտբոլիստը:
Լեոն ունիկալ է և անկրկնելի: Նա անում է այն, ինչը ոչ ոք չի սպասում: Բայց ամենաշատը զարմացնում է այն, թե ինչ հաճախականությամբ է նա անում դա, որքան կայուն:
Նա անումէ դա ամեն խաղում, յուրաքանչյուր 3-4 օրը մեկ, վերջին 11-12 տարիների ընթացքում», ասել է մարզիչը: