«Բարսելոնայի» նախագահ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստը Մեսին է, երկրորդը՝ վնասվածքով Մեսին
«Բարսելոնայի» նախագայ Ժոզեպ Բարտոմեուն մեկնաբանել է թիմի չեմպիոնական տիտղոսի [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/17/53260/]նվաճումը[/url]:
«Մենք շատ գոհ ենք: Ունեինք նպատակներ, որոնցից առաջինն արդեն կատարել ենք: Մրցաշրջանը շատ երկար է, ամեն ինչ կարող է պատահել, բայց մենք ապացուցեցինք, որ միասնական ենք, այնպես որ արժանի էինք տիտղոսին:
Մեսին շատ գոլեր խփեց, սակայն ամբողջ թիմն էր փայլում: Լեոն միշտ էլ եղել է աշխարհի լավագույն խաղացողը: Ինչպես ասել էր Խորխե Վալդանոն, աշխարհի երկրորդ լավագույն խաղացողը՝ վնասվածք ունեցող Մեսին է:
Չեմպիոնությունը կնշենք հաջորդ շաբաթ՝ «Դեպորտիվոյի» հետ հանդիպումից հետո:
Լուիս Էնրիկեն հրաշալի մրցաշրջան անցկացրեց և արդյունքները եկան: Այս փուլը դեռ չի ավարտվել: Նոր թիմեր են եկել, փոփոխություներ են եղել: Թիմը լավն է, թարմ և հաղթանակների ծարավ», նշել է Բարտոմեուն: