1422 դիտում
20:43 18-03-2019
Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել ՉՀ Խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի հետ
Մարտի 14-ին ՉՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը հյուրընկալվել է Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի կողմից։
Խմբի ղեկավար՝ Սահմանադրական և իրավական հարցերի կոմիտեի նախագահ, Քաղաքացիական ժողովրդավարական կուսակցությունը ներկայացնող Մարեկ Բենդան ողջունեց, շնորհավորեց և արգասաբեր գործունեություն մաղթեց ՀՀ նորանշանակ դեսպանին։
Դեսպան Հովակիմյանն իր երախտագիտությունը հայտնեց ՉՀ խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված բանաձևի ընդունման առթիվ՝ բարձր գնահատելով այն մեծ աշխատանքն ու ճանապարհը, որ իրականցվել է երկու երկրների Խորհրդարանների և ՉՀ-ում ՀՀ դեսպանության արդյունավետ աշխատանքի շնորհիվ։ Նա հույս հայտնեց, որ ապագայում ևս այդ համագործակցությունը կշարունակվի նույնքան բարձր մակարդակով։
ՀՀ դեսպանը ներկայացրեց հայ-չեխական երկկողմ բարեկամական հարաբերությունների ներկայիս վիճակը, ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, միջխորհրդարանական երկկողմ հարաբերությունները, պարզաբանեց ԼՂ հիմնահարցի կարգավորման շուրջ ՀՀ դիրքորոշումը։ Դեսպանը պատասխանեց նաև պատգամավորների բազմաթիվ հարցերին՝ ՀՀ ներքին քաղաքական և տնտեսական իրավիճակի, Հայաստան-Չեխիա ապրանքաշրջանառության, ՀՀ արտահանման ներուժի, Հայաստանի համար IT ոլորտի կարևորության վերաբերյալ։
ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրի վավերացման գործընթացին, նշելով վերջինի կարևորությունը ՀՀ համար և հույս հայտնելով, որ ՉՀ Խորհրդարանի կողմից փաստաթղթի վավերացումը կարագացվի։
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
18:52 08-05-2019
Չեխիայում ՀՀ դեսպանը հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի փոխնախագահի հետ
1387 դիտում
14:55 21-10-2014
Չեխիայի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան խմբի նախագահի նամակը Արտակ Զաքարյանին
Այս բաժնից
982 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
625 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
919 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը