Չեխիայի պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան խմբի նախագահի նամակը Արտակ Զաքարյանին
Հոկտեմբերի 20-ին Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի` Հայաստանի
հետ միջ-խորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ռոբին Բյոնիշը նամակ է հղել
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ
Զաքարյանին:
Նամակում չեխ պատգամավորն անդրադարձել է «Իսլամական պետություն» անվանումը
կրող ահաբեկչական կազմակերպության կողմից Դեր Զորում գտնվող Հայ Առաքելական
եկեղեցու Սրբոց նահատակաց համալիրի նկատմամբ իրականացված բարբարոսական
գործողություններին:
Իր եւ իր գործընկերների անունից խոստորեն դատապարտելով տեղի ունեցածը` Ռոբին
Բյոնիշը նշել է, որ ցնցված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված
համալիրի նկատմամբ նման անհանդուրժողական գործողություններից:
Պատգամավորը կատարվածի առնչությամբ իր խորին կարեկցանքն է հղել հայ ժողովրդին
եւ հույս հայտնել, որ միջազգային հանրությանը կհաջողվի հնարավորինս շուտ
կանխել «Իսլամական պետություն» անվանումը կրող ահաբեկչական խմբավորման
ընդլայնման միտումները տարածաշրջանում: