2022 դիտում
20:42 19-02-2019
Ավստրիայում ՀՀ դեսպանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ
Փետրվարի 18-ին Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը Ավստրիայի խորհրդարանում հանդիպում ունեցավ Ավստրիայի դաշնային խորհրդարանի Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի հետ:
ՀՀ դեսպանն անդրադարձավ Ավստրիայի հետ խորհրդարանական կապերի զարգացմանը, կարևորեց երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամության խմբերի միջև ակտիվ շփումները, խորհրդարանների միջև փորձի փոխանակումը՝ հաշվի առնելով Ավստրիայի փորձը խորհրդարանական կառավարման ոլորտում: Դեսպան Պապիկյանը նաև ընգծեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Ավստրիայի խորհրդարանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումներին և իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Ավստրիայի, ինչպես նաև Հայաստանի և Եվրամիության միջև առկա փոխհարաբերությունների բարձր մակարդակին: Այդ առումով դեսպան Պապիկյանը կարևորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը հնարավորինս արագ ավարտին հասցնելը:
Գուդրուն Քուգլերը տեղեկացրեց, որ ավստրիական կողմը պատրաստ է Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Ավստրիա բարեկամության խմբի ձևավորումից հետո ակտիվ կապեր հաստատել հայաստանյան գործընկերների հետ՝ հետագա քայլերի քննարկման և խորհրդարանական համագործակցության խթանման նպատակով: Նա անդրադարձավ նաև երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ձևաչափին, կարևորեց խորհրդարանական խմբերի միջև ակտիվ շփումների և հանդիպումների, ինչպես նաև փոխադարձ այցելությունների կազմակերպումը:
Նմանատիպ նյութեր
1121 դիտում
16:36 25-04-2019
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
Այս բաժնից
1123 դիտում
22:34 21-01-2025
Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա ավարտվեց
1882 դիտում
22:12 21-01-2025
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս․ Տիգրան Ավինյան
1015 դիտում
22:00 21-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի կապակցությամբ