Սուարեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 15 օր
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը Լա Լիգայի 28-րդ տուրում՝ «Բետիսի» հետ խաղում վնասվածք է ստացել և խաղավերջում փոխարինվել:
Ուրուգվայցին խուսափել է կապանների լուրջ վնասվածքից: Նրա մոտ ախտորոշվել է առաջին աստիճանի պատռվածք, որի պատճառով նա բաց կթողնի մոտ 15 օր:
Դա նշանակում է, որ Սուարեսը Ուրուգվայի հավաքականին չի օգնի, որտեղ նրան հրավիրել էին առաջիկա հանդիպումների համար: Նա ապաքինվելու է Իսպանիայում:


