Օզիլը վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս 7 շաբաթ
Գերմանիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսութ Օզիլի վնասվածքից ապաքինման գործընթացը ձգձգվում է: Հոկտեմբերին Օզիլի մոտ ծնկի կապանների վնասվածք էր ախտորոշվել: Նախկինում նշվում է, որ Օզիլի ապաքինումը կտևի 5-6 շաբաթ:
«Վնասվածքի պատճառով արդեն բաց եմ թողել 5 շաբաթ և այժմ ստիպված կլինեմ բաց թողնել ևս 7 շաբաթ»,-ասել է Օզիլը: