Ռադամել Ֆալկաոն վնասվածքի պատճառով բաց կթողնի աշխարհի առաջնությունը. տեսանյութ
Կոլումբիայի հավաքականի և «Մոնակո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն բաց կթողնի 2014 թվականին աշխարհի առաջնությունը, որը տեղի է ունենալու Բրազիլիայում:
Կոլումբիացի ռմբարկուն վնասվածք է ստացել Ֆրանսիայի գավաթի 1/16 եզրափակիչ փուլում «Մոնտ դ’Օր Ազերգ» ակումբի հետ կայացած խաղի ժամանակ: 29-րդ րոպեին Ֆալկաոն առաջ է մղել իր թիմին, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում մրցակցի հետ բախման արդյունքում չի կարողացել շարունակել հանդիպումը:
Վիրաբույժ Խոսե Կարլոս Նորոնիան հայտնել է, որ 27-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների կտրվածք: Սովորոբար նման վնասվածքի ապաքինման համար պահանջվում է 6 ամիս:
Հիշեցնենքմ որ Ֆալկաոն Ֆրանսիայի առաջնության 17 խաղում խփել է 9 գոլ: