Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի 1 ամիս
Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարքից դուրս է մնացել 4 շաբաթով, հայտնում գերմանական ակումբի Facebook-ի պաշտոնական էջը: Մխիթարյանը վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 4-րդ տուրում «Մայնց»-ի հետ կայացած խաղի ժամանակ:
Դա նշանակում է, որ Մխիթարյանը բաց կթողնի Եվրո 2016-ի ընտրական փուլի շրջանակում հոկտեմբերի 11-ին Սերբիայի հետ կայանալիք հանդիպումը: