Ռոբերտ Քոչարյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով։
Նման որոշում կայացրեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ։
Դատարանն այսպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքի տակ է գտնվում 2018 թվականի դեկտեմբերի 7-ից։