211652_close_icon

Ռոբերտ Քոչարյանին ևս 2 ամսով կալանավորելու՝ ՀՔԾ միջնորդության դեմ պաշտպանական խմբի առարկությունները կներկայացվեն վաղը

views-count2762 դիտում article-date 16:00 13-03-2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, այսօր սկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս 2 ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից ներկայացված միջնորդության քննությունը: Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից: Դատական նիստի ընթացքում ՀՔԾ քննիչի կողմից ներկայացվել է կալանավորման ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդությունը, իսկ պաշտպանական խմբի առարկությունները՝ կներկայացվեն վաղը: Դատական նիստն այսօր հետաձգվել է և նշանակվել մարտի 14-ին՝ ժամը 10:00-ին:

Նմանատիպ նյութեր