211652_close_icon
views-count12977 դիտում article-date 14:30 22-11-2021

Հանգիստ ու խաղաղ եմ քնում, որովհետեւ ես 1998 թվականին գնացել եւ ընտրել եմ Ռոբերտ Քոչարյանին. 2003 թվականին նույնպես գնացել եւ ընտրել եմ Ռոբերտ Քոչարյանին, իմ խիղճը մաքուր է

Գիշերները (նաեւ ցերեկները) ես շատ լավ եմ քնում, հանգիստ ու խաղաղ եմ քնում։ Երբեմն քնում եմ թանկարժեք Hi End ականջակալներով, Մոցարտի, Բախի կամ Շուբերթի հնչյունների ներքո (24 Bit, 192Khz հաճախականությամբ)։

Դա նրանից է, որովհետեւ ես 1998 թվականին գնացել եւ ընտրել եմ Ռոբերտ Քոչարյանին։ 2003 թվականին նույնպես գնացել եւ ընտրել եմ Ռոբերտ Քոչարյանին։
2008 թվականին ես գնացել եւ ընտրել եմ Սերժ Սարգսյանին, 2013 թվականին նույնպես ընտրել եմ ՍԵրժ Սարգսյանին։

2018 թվականի դեկտեմբերին էլ ես գնացել եւ ընտրել եմ Վիգեն Սարգսյանին։
Դրա համար է, որ ես լավ եմ քնում։
Ես լավ եք գնում, որովհետեւ իմ խիղճը մաքուր է։
Ես դուրս չեմ եկել եւ ընկել փողոցները, ես ամբոխին չեմ խառնվել, ես փողոց չեմ փակել, ես ոչ մեկին չեմ մերժել, ես հիվանդ ու հիստերիկ կրետինների չեմ ընտրել, դատարանների դռներ չեմ փակել, «դուխով» կեպի չեմ դրել, մարդկանց չեմ հայհոյել։

Իսկ սա կնշանակի, որ անձամբ ես չեմ նպաստել, որ իմ երկիրը քաշեն պատերազմի, իմ հողերը հանձնեն, մեր հազարավոր պատանիներին զոհեն, մարմիններն էլ լցնեն պարկերի մեջ ու ամիսներով փակեն նկուղներում։

Ես չեմ նպաստել խաբեությանը, չարիքին ու մահվանը։
Դրա համար ես հանգիստ եմ քնում։

Իսկ ով նպաստել է՝ նրան կդատեն բոլոր զոհերը, բոլոր տուժածները եւ պատմությունը։
Գնամ մի քիչ Շառլ Գունո կամ Շառլ Ազնավուր լսեմ, իմ մաքուր խղճով։
Իսկ մնացածներին (իմ չկատարծները կատարածներին) կմնա միայն տառապանք եւ արցունք։

Վահրամ Սահակյանի գրառումը

Նմանատիպ նյութեր