211652_close_icon
views-count3196 դիտում article-date 18:57 12-03-2019

Զիդանը մի շարք պայմաններ է առաջադրել Պերեսին

Հայտնի է դարձել, թե ինչ պայմաններով է Զինեդին Զիդանը համաձայնվել վերադառնալ «Ռեալ»՝ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ բանակցություններից հետո: Զիդանը պահանջել է ամռանը երեք թոփ տրանսֆերներ կատարել՝ Կրիշտիանու Ռոնալդուի, Կակայի և Կարիմ Բենզեմայի մակարդակով (բոլոր երեքին էլ Պերեսը գնել էր 2009 թվականի ամռանը՝ վերադառնալով ակումբ), ինչպես նաև պահեստային նստարանն ամրապնդելու համար մի քանի մանր տրանսֆերներ: Բացի այդ, ֆրանսիացին պնդել է, որպեսզի Պերեսը իր բոլոր որոշումները ընդունի, և առաջին թիմի հետ կապված որևէ որոշում չընդունվի առանց իր՝ Զիդանի հավանության: Բացի այդ, Զիդանը պահանջել է աշխարհի լավագույն մարզիչների մակարդակի աշխատավարձ. որպես օրինակ նշվել են Պեպ Գվարդիոլան և Դիեգո Սիմեոնեն: Նախկինում Զիդանը չէր մտնում նույնիսկ աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիչների շարքում:

Նմանատիպ նյութեր