«Ռեալի» խաղացողները Պերեսին խնդրել են չհեռացնել Անչելոտիին
Մադրիդի «Ռեալի» խաղացողները զրուցել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ՝ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի ապագայի վերաբերյալ: Զրույցը տեղի է ունեցել ակումբի և Microsoft ընկերության միջև համագործակցության պայմանագիր կնքելու առթիվ հրավիրված հանդիսավոր արարողության ժամանակ, հայտնում է As պարբերականը:
«Ռեալի» խաղացողները, հատկապես՝ նրա առաջատարները, իրենց աջակցությունն են հայտնել 55-ամյա Անչելոտիին և Պերեսին խնդրել չհեռացնել իտալացի մարզիչին:
«Ինձ դուր է գալիս, երբ մարզիչը՝ բացի մարդկային լավ հատկանիշներից, նաև մեծ հավակնություններ ունի», ասել է Սերխիո Ռամոսը:
«Ես ուրախ եմ նրա հետ աշխատել», ասել է Կրիշտիանու Ռոնալդուն:
«Անչելոտիի ձեռքը այնքան էլ փափուկ չէ: Նրա գլխավորությամբ մենք ավելի շատ ենք աշխատում, քան՝ Մոուրինյոյի օրոք», նշել է Պեպեն:
«Անչելոտիի մտերմությունը խաղացողների հետ առանձնահատուկ երևույթ է», նշել է Գարեթ Բեյլը:
«Եթե դա ինձանից կախված լիներ, ես կթողնեի նրան իր պաշտոնում», նշել է Մարսելոն:
«Անչելոտին չեմպիոն է», եզրափակել է Կրոսը: