1584 դիտում
14:29 29-09-2016
Երուսաղեմում հրաժեշտ են տալիս Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսին
Երուսաղեմի խորհրդարանի շենք է բերվել Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի աճյունը, որտեղ այսօր ողջ օրվա ընթացքում նրան հրաժեշտ տալու կգնան հազարավոր իսրայելցիներ, հաղորդում է Ria Novosti-ն։
Հիշեցնենք, որ հրեական պետության 9-րդ ղեկավար, Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր, 93-ամյա քաղաքկան գործիչը մահացել է երեկ՝ այդպես էլ չհաղթահարելով 2 շաբաթ առաջ ստացած կաթվածի հետևանքները։
Պերեսի աճյունը խորհրդարան է տեղափոխվել ոստիկանական ավտոմեքենաների ու հեծելազորի ուղեկցությամբ։ Ողջ երկրում իջեցված են պետական դրոշները։
Առաջինը խորհրդարան են այցելել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը, վարչապետ Բենիամին Նեթանյահուն, խորհրդարանի խոսնակ Յուլի Էդելշտեյնը, ընդդիմադության ղեկավար Իցխակ Հերցոգը։
Հուղարկավորությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին։ Պերեսին հողին կհանձնեն Երուսաղեմի Հերցլի լեռան ազգային գերեզմանոցում։ Ներկա կլինեն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդուն, Ուելսի արքայազն Չարլզը, Գերմանիայի նախագահ Յոհաիմ Հաուկը, ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլլ Քլինթոնը և այլք։
Նմանատիպ նյութեր
2477 դիտում
11:13 28-09-2016
Մահացել է Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը
715 դիտում
10:35 06-10-2014
Երուսաղեմում Շվեդիայի դեսպանին պարզաբանումներ տալու համար կանչելու են Իսրայելի ԱԳՆ
1405 դիտում
13:22 20-05-2015
«Ռեալի» խաղացողները Պերեսին խնդրել են չհեռացնել Անչելոտիին
Այս բաժնից
1096 դիտում
22:17 08-01-2025
Էրդողանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
1057 դիտում
22:04 08-01-2025
Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին
1072 դիտում
21:26 08-01-2025
ԱՄՆ-ն Ուկրաինայի զինված ուժերին կօգնի մինչև Բայդենի վարչակազմի վերջին օրը. Բլինքեն