Սերխիո Ռամոս. Այս մրցաշրջանն իսկական աղետ է
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը մեկնաբանել է թիմի անհաջող մրցելույթներն այս մրցաշրջանում:
«Ֆուտբոլիստները խոսում են խաղադաշտում: Այս մրցաշրջանում դա այդպես չէ: Վերջին շրջանում տեղի ունեցողը իսկական աղետ է: Ես դա չեմ թաքցնում, մենք չենք թաքցնում:
Ամենամեծ պատասխանատվությունը կրում են խաղացողները, իսկ ես՝ որպես ավագ, ամենաշատը:
Ինչ վերաբերում է «Այաքսի» հետ առաջին խաղում իմ դեղին քարտին, որի պատճառով բաց թողեցի պատասխան հանդիպումը, ապա դա մեծ սխալ էր, ես դա ընդունում եմ 200 տոկոսով:
Մարսելոյի հետ մարզման ժամանակ մի թեթև վիճաբանեցինք: Դա մեր աշխատանքի մի մասն է, լարվածությունը միշտ կա: Բայց դա ավելի շուտ անեկդոտ է մեր առօրյա կյանքում: Մարսելոն իմ համար որպես եղբայր է», ասել է Ռամոսը: