211652_close_icon
views-count1249 դիտում article-date 17:43 11-03-2019

Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում ավարտին մոտեցող Համաշխարհային ուսանողական 29-րդ ձմեռային խաղերում ելույթն ավարտեցին Հայաստանի բոլոր ներկայացուցիչները: Մարտի 11-ին անցկացված լեռնադահուկային սպորտի ոլորավայրէջքի մրցմանը Հարություն Հարությունյանը չկարողացավ հատել եզրագիծը, իսկ Փհենչհանի 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակից Աշոտ Կարապետյանը որակազրկվեց: Հայ լեռնադահուկորդները մարտի 8-ին հանդես էին եկել նաեւ հսկա ոլորավայրէջքում: Աշոտ Կարապետյանը գրավել էր 48-րդ տեղը, իսկ Հարություն Հարությունյանը չէր հատել եզրագիծը: Գեղասահքի մրցաշարում Հայաստանը ներկայացրել էին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը: Կարճ ու ազատ ծրագրերի արդյունքում Գալուստյանը գրավեց 8-րդ տեղը, իսկ Հայրապետյանը՝ 9-րդ: Ձմեռային Ունիվերսիադայում հայ մարզիկներից առաջինը պայքարի մեջ էր մտել դահուկորդ Միքայել Միքայելյանը: 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի մասնակիցը հանդես եկավ 1500 մետր սպրինտում (11-րդ տեղ), 10 կմ դասական ոճում (37-րդ տեղ) եւ 10 կմ ազատ ոճում (հետապնդում, 26-րդ տեղ):

Նմանատիպ նյութեր