2173 դիտում
15:45 06-03-2015
Հայաստանի Մ-15 և Մ-14 հավաքականներն ավարտեցին իրենց ելույթները ՈՒԵՖԱ-ի զարգացման մրցաշարում
Այսօր Կիպրոսի Այա Նապա քաղաքում ավարտվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի մինչև 15 և 14 տարեկանների հավաքականները:
Հայաստանի մինչև 15 տարեկանների հավաքականը, որը բաղկացած է 2000 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից, այսօր մրցեց ՆՀՀ Մակեդոնիայի Մ-15 հավաքականի հետ, որն ամբողջությամբ կազմավորված էր 1999 թ. ծնված պատանի ֆուտբոլիստներից: Մեր հավաքականը պարտվեց 1:2 հաշվով:
Հայաստանի մինչև 14 տարեկանների հավաքականն իր հերթին 1:3 հաշվով զիջեց Կիպրոսի հավաքականին, որոնց ֆուտբոլիստները նույնպես 1-1.5 տարով մեծ էին մեր խաղացողներից:
Ընդհանուր առմամբ, մրցաշարը հիանալի հնարավորություն էր ընդամենը մի քանի ամիս առաջ կազմավորված մեր հավաքականների ֆուտբոլիստների համար միջազգային փորձ ձեռք բերելու տեսանկյունից: Քանի որ մրցաշարն անցկացվում էր առանց միավորների և ավելի շատ միտված էր պատանի ֆուտբոլիստների որակների զարգացմանը և փորձ ձեռք բերելուն, մրցաշարին մասնակցում էին նաև տարիքով ավելի մեծ ֆուտբոլիստներ:
Նմանատիպ նյութեր
1389 դիտում
12:21 05-09-2022
Հայ գրոսմայստերներն ավարտեցին ելույթները Դուբայի միջազգային մրցաշարում
1483 դիտում
17:43 11-03-2019
Ունիվերսիադա. Հայաստանի ներկայացուցիչներն ավարտեցին ելույթները
5381 դիտում
21:25 16-01-2018
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներն իմացան իրենց մրցակիցների անունները
Այս բաժնից
1780 դիտում
20:56 04-02-2025
Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Ալբանիայի դեմ խաղին կմասնակցի Բոգդան Կարաչիչի գլխավորությամբ
1492 դիտում
14:35 04-02-2025
Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Վարդան Զաքարյանը
1570 դիտում
23:24 03-02-2025
Թիկնիզյանը բանակցություններ է վարում «Լոկոմոտիվի» հետ` պայմանագրի ժամկետի երկարաձգման համար