211652_close_icon
views-count1552 դիտում article-date 23:36 10-03-2019

Սաուդյան Արաբիայում կբացվի երկրում առաջին կոնսերվատորիան

Սաուդյան Արաբիայի ժամանցի գլխավոր վարչության պետ Թուրքի Ալ աշ-Շեյխը հայտարարել է, որ իշխանությունները մտադիր են կառուցել երկրում առաջին կոնսերվատորիան: Վերջինիս շինարարության մեկնարկի և բացման ժամկետները չեն նշվել: «Ես կցանկանայի հայտարարել մեր քաղաքացիների համար անսովոր անակնկալի մասին: Մշակույթի հարցերով խորհուրդը քննարկում է մոտ ժամանակներս կոնսերվատորիայի շինարարության և բացման թույլատվություն տակու հնարավորությունը», ասել է նա: Այս հայտարարության շուրջ լուրջ վեճեր են սկսվել բարեփոխիչների և պահպանողականների միջև: Մասնավորապես, բարեփոխումների կողմնակիցները, որոնք հիմնականում ներկայացնում են երիտասարդությունը, հայտարարել են, որ նման հարցը վաղուց է հասունացել և թագավորությունում մշակութային կյանքը զարգացնելու ուղղությամբ քայլ առաջ կլինի: Իսկ պահպանողականները, հիմնականում ավագ և միջին տարիքի քաղաքացիները, պնդում են, որ կոնսերվատորիա բացելը խախտում է իսլամի նորմերը:

Նմանատիպ նյութեր