Սաուդյան Արաբիայում ընթացող ընտրություններում առաջին անգամ կին է հաղթել
Սաուդյան Արաբիայում առաջին անգամ համայնքային ընտրությունների ժամանակ կին է հաղթել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ընտրություններում հաղթողը Սալմա բինտ Հիզաբ ալ-Օտեբին է, ով ընտրվել է Մեքքայի տեղական ինքնակառավարման մարմնում։
Նշենք, որ Սաուդյան Արաբիայում համայնքային ընտրություններ են անցկացվում, որոնց առաջին անգամ մասնակցում են իգական սեռի ընտրողներն ու թեկնածուները:
Իրենց թեկնածությունն էին առաջադրել 987 կին և 6000 տղամարդ թեկնածուներ: Քվեարկելու համար գրանցվել էր 130 հազար կին: Կանայք և տղամարդիկ առանձին էին ընտրատեղամասեր գնացել: