Սաուդյան Արաբիայում առաջին անգամ համերգ է կազմակերպվել բացառապես կանանց համար
Սաուդյան Արաբիայի պատմության մեջ առաջին անգամ համերգ է կազմակերպվել կանանց համար։
Ինչպես նշել է Arab News-ը, տոմսերը սպառվել են առաջին 6 ժամերի ընթացքում։
Պարսից ծովածոցի տարածաշրջանի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Բալքիս Ֆաթհին, ելույթով հանդես է եկել Սաուդյան Թագավորության ամենախոշոր քաղաքում՝ Ջիդդեում։
Նշվում է, որ որոշ տեղերի համար տոմսի արժեքը հասել է մինչև 700 ԱՄՆ դոլարի։
Ֆաթհին կատարել է սաուդյան ազգային երգեր, որոնք ուղեկցվել են պարային համարներով, հնչել են նաև երգչուհու սեփական երգերից։