Սաուդյան Արաբիայում առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցում են կանայք
Սաուդյան Արաբիայում այսօր տեղական ինքնակառավարման ընտրություններ են անցկացվում, որոնց առաջին անգամ մասնակցում են կանայք, հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ տղամարդկանց և կանանց համար ստեղծվել են առանձին տեղամասեր: Բացի այդ, կանանց ևս թույլատրվել է առաջադրել իրենց թեկնածությունը:
Ընդհանուր հաշվով՝ որպես թեկնածու գրացվել է 978 կին: Տղամարդ թեկնածուների թիվը անցնում է 5 հազարից: