211652_close_icon
views-count15369 դիտում article-date 16:07 10-03-2019

Իրան-Ադրբեջան սահմանին փոխհրաձգության հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է սպանվել

Վաղ առավոտյան փոխհրաձգություն է տեղի ունեցել Իրան-Ադրբեջան սահմանի այն հատվածում, որը գտնվում է Արցախի Հորադիզի հարևանությամբ։ Իրանից զինված խումբը փորձել է մտնել Ադրբեջան, ինչը նկատելով՝ ադրբեջանական կողմը կրակ է բացել նրանց ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ադրբեջանական կողմը։ Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Արցախի Հորադիզ բնակավայրի հարևանությամբ: Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Իրանի տարածքից Ադրբեջան մտնել փորձող զինված խմբի ուղղությամբ, որոնք էլ պատասխանել են ադրբեջանական կողմի կրակոցներին: Նշվում է, որ փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող, որոնցից մեկը մահացել է հիվանդանոցի ճանապարհին:

Նմանատիպ նյութեր