Իրանի հարավ-արևելքում փոխհրաձգության հետևանքով երկու ոստիկան է սպանվել
Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքում զինված հանցագործների հետ փոխհրաձգության հետևանքով երկու ոստիկան է զոհվել, հայտնում է Tasnim-ը։
Շաբաթ օրը ոստիկանական ուժերը միջամտել են Զահեդանում, Սիստան և Բելուջիստան նահանգում զինված բախումները դադարեցնելու համար, սակայն հանցագործները կրակ են բացել ոստիկանների վրա և սպանել նրանցից երկուսին։
Միջադեպը տեղի է ունեցել նույն նահանգում արյունալի ահաբեկչությունից երկու օր անց, երբ մի քանի զինված ահաբեկիչներ՝ կապված օտարերկրյա հետախուզական ծառայությունների հետ, միաժամանակ հարձակումներ են իրականացրել Սիսան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասք քաղաքներում գտնվող անվտանգության և կարգուկանոնի հինգ կենտրոններում, հաղորդում են իրանական լրատվամիջոցները: