Աֆղանստանում փոխհրաձգության հետևանքով սպանվել է «Թալիբան»-ի պարագլուխը
Աֆղանստանում նախօրեին այլ ահաբեկչական խմբավորումների հետ ունեցած փոխհրաձգության ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է «Թալիբան» շարժման առաջնորդ Ախթար Մոհամմադ Մանսուրը, հաղորդում է Tass-ը:
Նշվում է, որ տեղեկությունը հաստատել են աֆղանական իշխանությունները:
Մանսուրը գլխավորում էր այդ ծայրահեղական խմբավորումն այս տարվա հուլիս ամսից: Նա փոխարինել էր խմբավորման նախկին ղեկավար Մոհամմադ Օմարին: