211652_close_icon
views-count29979 դիտում article-date 20:16 09-03-2019

Լոռու մարզի ճանապարհային ոստիկանները «դարանակալել» էին կին վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայրության և գեղեցկության միամսյակի առթիվ այսօր կին վարորդներին հերթական անակնկալը մատուցեցին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ ՃՈ ծառայողները «դարանակալել» էին և իրենց «թիրախում» էին վերցրել կին վարորդներին: Նրանք կանգնեցնում էին վարորդներին ու մոտենալով, ոստիկանական պատիվ էին տալիս, որից հետո շնորհավորելով, նրանց ծաղիկներ էին նվիրում: Կին վարորդներն էլ շոյված լինելով անակնկալից, շնորհակալություն էին հայտնում և խոստանում մնալ կարգապահ վարորդ: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր