Ինչու՞ էին ՃՈ 2-րդ վաշտի 3-րդ դասակի աշխատակիցները դարանակալել կին վարորդներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 8-ին, կանանց տոնի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ, Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան ավտոճանապարհին, անակնկալ էին պատրաստել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհային ոստիկանները կանգնեցնում էին կին վարորդների ավտոմեքենաները, նրանց շնորհավորում տոնի կապակցությամբ, նվիրում վարդ և մաղթում էին անվտանգ երթևեկություն:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի


