211652_close_icon
views-count46309 դիտում article-date 10:37 01-03-2019

Նոր զարգացումներ՝ Նարեկ Սարգսյանի անվան շուրջ. Տիգրան Սարգսյանը ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ Ն. Սարգսյանը հրազենի գործադրմամբ սպանության փորձ է կատարել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 28-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել քաղաքացի Տիգրան Սարգսյանը և հայտնել, որ 2012 թվականի դեկտեմբերի 23-ին քաղաքացի Նարեկ Սարգսյանը Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու փողոցի 50/ա հասցեում գտնվող գետնանցումում ցանկացել է հրազենով սպանել իր ընկերոջը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում որ, ըստ Տ. Սարգսյանի, պետք է սպաներ Նարեկ Սարգսյանը, այս պահին կալանավորված է ՀՀ քր. օր-ի 176 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով և գտնվում է Նուբարաշենի բանտում։ Նա 23-ամյա Հ. Հ.-ն է։ Ահազանգողը հայտնել է նաև, որ Ն. Սարգյանը կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունը ավարտին չի հասցրել, սակայն վերջինս դանակով հարվածել է Հ. Հ.-ի կրքծքավանդակին՝ պատճառելով վնասվածք։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ահազանգողը տեղեկացրել է նաև, որ նախկինում ոստիկանություն չի դիմել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Ալեքսանդր Սարգսյանի տղան է։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր