211652_close_icon
views-count59837 դիտում article-date 16:08 21-03-2016

Նոր Նորքի ոստիկանների կողմից հայտնաբերված, «չենջի» վրա հրազենի գործադրմամբ ավազակային հարձակմամբ զուգորդված սպանության փորձ կատարողը կալանավորվեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Այսօր՝ մարտի 21-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան են տեղափոխել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին: Վերջինս մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի, 175 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ազատ Դանիելյանը միջնորդություն էր ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը՝ որպես խափանման միջոց, նրա նկատմամբ ընդունի երկամսյա կալանքի որոշում: Նշված դատարանի նախագահ Դավիթ Հարությունյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա. Մնացականյանը դատարանից տեղափոխվեց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/18/79950/]հատնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ իրացնելով ստացված բազմակողմանի օպերատիվ տվյալները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների՝ վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանի գլխավորությամբ Երևանի Ռոստովյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից Երևանի ոստիկանություն էին բերման ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան փողոցի բնակիչ, 41-ամյա Աղասի Մնացականյանին: Վերջինս կասկածվում էր օրեր առաջ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում զինված ու դիմակավորված՝ տարադրամի փոխանակման կետի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները հայտնաբերել էին նաև Mercedes մակնիշի ավտոմեքենան, որով կասկածյալը կատարել էր հանցագործությունը և դիմել փախուստի: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մնացականյանը հանցագործությունը կատարելուց առաջ Կորյունի փողոցում՝ «Դուետ» սրճարանի մոտ, կանգնեցրել էր Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի վարորդը՝ Երևան քաղաքի Աթոյան փողոցի բնակիչ, 55-ամյա Ռազմիկ Խշտոյանը, այն շահագործում էր որպես տաքսի, և պատվիրել էր, որպեսզի Ռ. Խշտոյանը իրեն տեղափոխի Ջրվեժ՝ «Կռազների պարկ»: Արդեն հասնելով Շիրակացու անվան վարժարանի մոտ՝ Ա. Մնացականյանը իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի ատրճանակը պահել էր Ռ. Խշտոյանի վրա, կպչուն ժապավենով կապել ձեռքերն ու ոտքերը, կտորով փակոլ բերանը և նրան տեղափոխոլ մեքենայի հետևի նստարան ու արդեն գալիս և ավազակային հարձակման փորձ կատարել տարադրամի փոխանակման կետի վրա: Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ հանցագործությունը բացահայտելու համար մի քանի օպերատիվ խմբեր էին ստեղծված եղել, որոնք առանձին-առանձին ղեկավարել էին Երևանի ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, 6-րդ գլխավոր վարչության պետի տեղակալ Ալիկ Մարգարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ Սամվել Ասատրյանը, Նոր Նորքի ոստիկանության պետ Արմեն Վաթյանը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի պետ Արամ Հարությունյանը: [b]Կալանավորված Աղասի Մնացականյանը [/b] [img]/ups/images/025900500145856297432652.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավ որությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 123+
123+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր