Պենտագոնում հաշվարկել են, թե որքան ժամանակում կարող է ռուսական «Ավանգարդ» հրթիռը հասնել ԱՄՆ-ի տարածք
Ռուսական գրձայնային «Ավանգարդ» հրթիռը կարող է ԱՄՆ-ի տարածք հասնել 15 րոպեի ընթացքում։ Այդ մասին, ինչպես նշում է ամերիկյան Th Washington Post պարբերականը, հայտարարել է Հյուսիսային Ամերիկայի օդատիզերական պաշտպանության հրամանատար Թերրենս Օ՛Շոնեսսին։
Վերջինի խոսքով՝ նշված և այլ ոչ միջուկային հրթիռները ունակ են խոցել ԱՄՆ-ի խորքային կետերը։
Սպան հավելել է, որ ռուսական Ty-95 և Ty-160 ռմբակոծիչները հաճախ թռիչքներ իրականացնում ԱՄՆ-ի ափերի վրայով, որպեսզի «ցույց տան իրենց միջուկային հնարավորությունները»։
Բացի այդ, վտանգ են ներկայացնում «Սևերոդվինսկ»-ի ստորջրյա նավերը և Արկտիկայում գտնվող նավերը, որոնք հագեցած են հրթիռներով։