211652_close_icon
views-count964 դիտում article-date 12:32 10-03-2026

Հրդեհ՝ Կարբիի ձորում. կրակն ընդգրկել է մի քանի հեկտար տարածք. կրակի տարածման դեմ մինչ հրշեջների ժամանումը պայքարում են ձորում գործող հայտնի «Ավանգարդ Կարբի» հանգստյան գոտու աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ մարտի 10-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ 

Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 1 ժամ է՝ Կարբիի ձորում բռնկված կրակի տարածման դեմ պայքարում են Կարբիի ձորում գործող հայտնի «Ավանգարդ Կարբի» հանգստյան գոտու աշխատակիցները, որոնց շնորհիվ նաև մեծ քանակի ծառեր են փրկվել 

Խոտածածկ տարածքում առաջացած հրդեհը շատ արագ է տարածվում ու արդեն քաղաքացիներն ահազանգել են ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն և սպասում են, որպեսզի Արագածոտնի հրշեջ-փրկարարները ժամանեն հրդեհի վայր։

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր