211652_close_icon
views-count4136 դիտում article-date 23:48 24-02-2019

Հանրահայտ ռեժիսոր Գեորգի Դանելիան արհեստական կոմայի մեջ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրահայտ խորհրդային ռեժիսոր Գեորգի Դանելիային արհեստական կոմայի մեջ են մտցրել, այդ մասին հայտնել է նրա կինը: Փետրվարի 23-ին Գեորգի Դանելիային տեղափոխել էին հիվանդանոց՝ թոքերի բորբոքումով: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Գալինա Դանելիայի խոսքերով, նրա ամուսինն ունի թոքերի էմֆիզեմա, որն էլ հարուցել է բարդություններ: 88-ամյա Գեորգի Դանելիան խորհրդային կինեմատոգրաֆիայի ամենանշանակալից դեմքերից մեկն է: Նրան մեծ հռչակ են բերել «Ես քայլում են Մոսկվայով», «Կին-ձա-ձա», «Միմինո», «Անձնագիր», «Մի վհատվիր» և բազմաթիվ այլ գլուխգործոց ֆիլմերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր