Այսօր «Միմինո» ֆիլմի ռեժիսոր Գեորգի Դանելիան 85 տարեկան է դառնում. տեսանյութ
Այսօր վրացական ծագմամբ խորհրդային ու ռուս դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գեորգի Դանելիայի ծննդյան օրն է: Նա 85 տարեկան է:
Գեորգի Դանելիային մեծ հռչակ բերեցին «Միմինո», «Աշնանային մարաթոն», «Կին-ձա-ձա» ֆիլմերը, որոնք շատերի կողմից սիրված և ճանաչված են:
Գեորգի Դանելիան Ռուսաստանի Կինոմատոգրաֆիկական արվեստների ու գիտության ազգային ակադեմիայի ու Ռուսական «Նիկա» Կինեմատոգրաֆիկական արվեստների ակադեմիայի ակադեմիկոս է։ 1987 թվականից «Մոսֆիլմ» կինոընկերության «Ռիթմ» կինոստուդիայի նախագահն է ու գեղարվեստական ղեկավարը։
Իր ծննդյան օրը Գ. Դանելիան մտադիր է նշել տանը` թոռների և ծոռների հետ: