Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է. նրա վիճակը գնահատվում է ծանր
Խորհրդային և ռուս կինոռեժիսոր Գեորգի Դանելիան հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում է TACC-ը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ նա գանգատվել է ծանր շնչառությունից:
Նշվում է, որ ռեժիսորը երկար ժամանակ է՝ թոքերի հետ կապված խնդիր ունի:
Այս պահին առկա տվյալների համաձայն՝ նրա վիճակը գնահատվում է ծանր:
Նրա առավել հայտնի աշխատանքներից են «Աֆոնյա», «Միմինո» ֆիլմերը։