Նավալնին շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ և միացված է արհեստական շնչառության սարքին. Բեռլինի Charite հիվանդանոց
Բեռլինի Charite հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ և միացված է արհեստական շնչառության ապարատին: Այս մասին, ինչպես հայտնում է [url=https://ria.ru/20200828/navalnyy-1576439964.html?fbclid=IwAR1CIEZgI4FxyNfy8-bAi_7JE4x-HN3xjVxsLPEi5xWPVC8pbrAgFNRrPhc]ria.ru[/url]-ն, հայտնել են բեռլինյան հիվանդանոցից:
Հաղորդվում է, որ նրա վիճակը կայուն է, խոլինէստերազի ինհիբիտորներով թունավորման սիմպտոմատիկան նվազման միտում է ցույց տալիս:
Ըստ հիվանդանոցի՝ Նավալնիի կյանքին սուր վտանգ չի սպառնում, հիվանդության հետևանքները պարզ չեն:
«Ինչպես նախկինում, ծանր թունավորման երկարատև հետևանքներն ակնհայտ չեն», - հավելել են բժիշկները:
Ավելի վաղ բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել էին Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։