Մոտ 600 լրագրող կլուսաբանի Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան. ՀՀ ԱԳՆ
Մոտ 600 լրագրող է հավատարմագրվել լուսաբանելու համար Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության [url=https://twitter.com/mfaofarmenia]Twitter-ի միկրոբլոգից[/url]։
Հիշեցնենք, որ Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցը Հայաստան կմեկնարկի հունիսի 24-ին: Այցի շրջանակներում Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի կունենա պաշտոնական դիմավորման արարողություն, որից հետո Սրբազան Քահանայապետը կմեկնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Մայր Տաճարում տեղի կունենա Բարիգալստյան` «Հրաշափառի» արարողությունը: